Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին։
«Քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։
Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։
Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով»,-հայտարարությունում նշել է ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյանը։
Լուսանկարը՝ 2022 թվականի ապրիլի 30-ի հանդիպումից