Դադարեցնում ենք մասնակցությունը վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին․ Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին։

«Քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։

Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։

Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով»,-հայտարարությունում նշել է ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյանը։

Լուսանկարը՝ 2022 թվականի ապրիլի 30-ի հանդիպումից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել