ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ հայտնել է, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի իրականացված հարցումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչությունների շրջանում։
Ըստ հարցման արդյունքների ԱԻՆ-ը բացարձակ առաջատար է 62% արդյունքով։
«Մեր ամենօրյա աշխատանքն ուղղված է ի շահ մեր քաղաքացիների և մեր պետության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։