Համապատասխան մարմիններն այս պահին զբաղվում են խնդրով: Այս մասին Iravaban.net–ին հայտնեց զոհված զինծառայողներից մեկի հարազատը:
«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին այնտեղ են»,-նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից կադրեր են և կնոջ ձայնով մեկը խոսում է ու ասում, որ թուրքերն այստեղ պետք է իրենց կարիքները հոգան: