Ինչպես ստանալ պետական հավաստագիր՝ աջակցող միջոցների տրամադրման համար. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2022 թվականի ընթացքում (01.01-31.08) 6530 անձի տրամադրվել է 15,225 աջակցող միջոց:

Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33kHXPy

ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել