Երթևեկության փոփոխություն Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել