Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնելու

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին: Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

«Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:
Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում:

Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»,-նշել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ,
ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել