ԱԻՆ-ը ռումբի ահազանգ է ստացել

Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված:

Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել