Վթարային ջրանջատում Երևանի վարչական երկու շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 12-ին

-ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 12:45-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակով 48-50/8 զույգ համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12.08.2022թ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել