Շինարարության կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության

2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են  շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները`  ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը,  հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը: 

Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են` Երևանի զինանշանով և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման  այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: 

Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն   վարչական պատասխանատվության` 30000-ից  մինչև 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել