Այսօրվանից Երևանում գործելու են կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիները

Այսօրվանից Երևանում գործելու են կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղիներ: Տեղեկացնեք, որ վճարովի կայանատեղիներում գործելու են հետևյալ սակագները`

մեկ ժամի համար՝ 100 դրամ

մեկ օրվա համար՝ 500 դրամ

մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ

մեկ ամսվա համար՝ 2000 դրամ մեկ տարվա համար (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)’ 12 000 դրամ:

Մինչև հինգ րոպե կայանելու համար գումար չի գանձվելու: Կանգառի և կայանման ընթացքը վերահսկվելու է տեսախցիկներով: Նախատեսված տուրքը չի գանձվելու նաև 24:00-ից մինչև 9:00-ն կայանելու համար:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել