Այսօրվանից Երևանում գործելու են կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղիներ: Տեղեկացնեք, որ վճարովի կայանատեղիներում գործելու են հետևյալ սակագները`
մեկ ժամի համար՝ 100 դրամ
մեկ օրվա համար՝ 500 դրամ
մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ
մեկ ամսվա համար՝ 2000 դրամ մեկ տարվա համար (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)’ 12 000 դրամ:
Մինչև հինգ րոպե կայանելու համար գումար չի գանձվելու: Կանգառի և կայանման ընթացքը վերահսկվելու է տեսախցիկներով: Նախատեսված տուրքը չի գանձվելու նաև 24:00-ից մինչև 9:00-ն կայանելու համար:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:
Իրավաբան.net