Շչակներ են գործարկվելու Կապանում և Արմաշում

Հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի թիվ 10 ՆՈՒՀ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է մանկապարտեզի շչակը:

Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արմաշ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել