Դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:

Դատավոր Արմեն Դանիելյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ցանկանում ներկայացնել, քանի որ պատրաստվում է Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ խնդրել իր հետագա պաշտպանությունն իրականացնելու համար:

Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել