ԿԲ նախագահը ներկայացրել է տնտեսության ընթացիկ վիճակը, դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները

Կենտրոնական բանկից հայտնում են, որ նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ հունիսի 23-ին, ամփոփիչ հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

ԿԲ նախագահը ներկայացրել է տնտեսության ընթացիկ վիճակը, դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել