Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, քվեարկել են երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է BFMTV-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընտրատեղամասերը բացվել են Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար հունիսի 19-ին, տեղական ժամանակով ժամը 8:00-ին:
Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12.00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ի դրությամբ) կազմել է 18.99%:
Մակրոնը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ, քվեարկել է ընտրությունների երկրորդ փուլում երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկեի (Պաս դե Կալե դեպարտամենտ) ընտրատեղամասում, որտեղ գտնվում է նրանց ընտանեկան կալվածքը։