Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական կետում. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական կետում: Երկու երկրների միջև երկխոսություն, որպես այդպիսին չկա: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի և Բայդենի հանդիպումը Ժնևում կայացել է անցյալ տարվա հունիսին։ Գագաթնաժողովի արդյունքները ոչ միայն արժեզրկված են, այլ ակնհայտ է, որ հիմա այդ արդյունքների մասին խոսելն անշնորհակալ գործ է, քանի որ հարաբերություններն այժմ իրականում զրոյական կետում են։ Իսկ ռուս-ամերիկյան երկխոսություն որպես այդպիսին, չկա»,- ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել