Թուրքիան Հունաստանից պահանջում է ապառազմականացնել կղզիները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայամանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար:

Հունաստանին ներկայացնելով  որպես օրինախախտ, ագրեսիվ տրամադրված կողմ, որն ապակառուցողական մոտեցում է որդեգրել՝ Չելքիը պահանջել է Հունաստանից կղզիների ապառազմականացում:

Թուրք գործիչը Հունաստանին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել իրենց զգայունությունը «Կապույտ հայրենիք» դոկտրինայի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել