36-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդու  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 01։05-ին, բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է նույն օրը՝ ժամը 00:10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի, «ձախից կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ տեղափոխման մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, իսկ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել