Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն

Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի:

Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, և լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:

Ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարելիս դադարում է նաև լիցենզային պայմանագրի գործողությունը:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել