Ի՞նչ լիազորություններ ունի դատարանը քրեական գործերով

Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.
2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.
3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.
4) Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.
5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.
6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.
7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.
8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել