Ի՞նչ գործարքներ կարող է կատարել ԿԲ-ն

Կենտրոնական բանկը կարող է կատարել հետևյալ գործարքները`

ա) ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրների հետ.
բ) կապիտալի խնդիրներն իրականացնելու համար ձեռք բերել կամ վարձակալել անհրաժեշտ անշարժ գույք.
գ) իր հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ: Կենտրոնական բանկը օտարում է հիշյալ գույքը և գույքային իրավունքները հնարավոր կարճ ժամկետներում.
դ) իր կողմից սահմանված կարգով վարկեր տրամադրել Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել