Լևոն Քոչարյանը փակել է Փափազյան փողոցը․ փակ է նաև Մաշտոցի պողոտան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի, պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գլխավորությամբ այժմ քայլերթի միջոցով փակվել է Մաշտոցի պողոտան։ Նա հորդորեց աղբարկղերով փակել փողոցը, ինչից հետո երթով քայլեցին դեպի ներքև։

«Դիմադրություն» շարժումն արդեն 2-րդ առավոտն է, ինչ անհնազանդության ակցիայի շրջանակներում փակում են Կենտրոնի փողոցները։

Փողոց է փակել ՀՀ 2-րդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Այս պահին նրանք փակ են պահել Փափազյան փողոցը՝ «Ռիո մոլի» հատվածում։ «Տեսնում եք մարդիկ ոնց են ողջունում»,-նշեց նա։

Փակ է Աբովյան փողոցը․ այստեղ ակցիայի մասնակիցները պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ ոչ միայն փակել են փողոցը, այլև երթով քայլում են։ Փակ են նաև Խանջյան, Սարյան, Տիգրան Մեծ և այլ փողոցներ ու խաչմերուկներ, որոնք պարբերաբար փակվում ու բացվում են ոստիկանների միջամտության արդյունքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել