Պարո’ն Ջհանգիրյան, ոչինչ հավերժ չէ, դա լավ իմացեք. փաստաբան

Փաստաբան, Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծիք,

Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու շարունակական բնույթը, ինչպես նաեւ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելն ոչ այլ ինչ է, քան Գագիկ Ջհանգիրյանի անձնական վրեժխնդրությունը:
Պարո’ն Ջհանգիրյան, ոչինչ հավերժ չէ, դա լավ իմացեք»:

Ավելի վաղ հայտնեցինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը. այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել