Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի Արցախում ստեղծված իրավիճակը․ Կրեմլի մամուլի ծառայություն

Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Արցախի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

«Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել