Ծ. Մելքոնյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի ՀՈ բաժանմունքի ծառայողներ Դավիթ Զ.-ի և Սամվել Պ.-ի նկատմամբ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի ապրիլի 5-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հատկանիշներով:
Նույնանման արարք է կատարել նաև Ս. Սիմոնյանը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասին (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հատկանիշներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: