Թբիլիսիում բողոքի նոր շարժում է սկսվել. Aliq.ge

«Ալիք» շարժման անդամները ցույցեր են անցկացնում Թբիլիսիում «հրաժարական տուր» խորագրով՝ պահանջելով իշխանության հրաժարականը։ Առաջին ակցիան անցկացվել է երեկ՝ ապրիլի 11-ին, Թբիլիսիի ավագանու շենքի մոտ՝ Ազատության հրապարակում։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge լրատվական կայքից։

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և ասում, որ շուտով իրենց սկսած շարժումն ընդարձակվելու է և սկսելու են համագործակցել նաև քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների հետ։

«Ալիք» շարժման անդամները հայտնել են, որ բացվել է ֆեյսբուքյան խումբ։

«Բոլորը կարող են միանալ մեր խմբին, սրանք ինքնակազմակերպվող հանրահավաքներ են, պահանջվում է կառավարության հրաժարականը, մենք անպայման կքննարկենք, թե ինչ ենք ուզում հրաժարականից հետո»,- լրատվամիջոցների հետ զրույցում նշել են կազմակերպիչները։

Նրանք ընդգծել են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պահանջը չի կատարվել։

«Դուրս եկեք փոխելու և փրկելու ապագան, փրկեք ձեր քաղաքն ու երկիրը, որովհետև դու ես ապագան, դու ես քաղաքը և դու ես երկիրը»,-նշված է «Ալիք» շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել