«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելունպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակումներ նախատեսել բանկի վարկային, ավանդային, ֆինանսականգործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ սահմանել:
Ինչպես նաև, բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատտնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցողանձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիսկանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայականսակագներն ու պայմանները:
Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալգործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայում սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունըկամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը: