Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ որոշ անձիք տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ։
«Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։ Պետք չէ անցնել այդ հղմամբ ու տվյալներ լրացնել՝ ո՛չ բանկային, ո՛չ անձնական»,-ասված է հայտարարության մեջ։
Թարմացում – Ապրիլի 8-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնել են, որ լուսանկարում երևացող օգտատերը կապ է հաստատել Գործակալության հետ ու նշել, որ կեղծարարները օգտագործել են իր նկարը, ինչը ենթադրում է, որ գործ ունենք նաև ինքնության գողության հետ։
Նման դեպքերում պետք է զգուշավոր լինել նաև, երբ նմանատիպ հաղորդագրություն կստանաք ձեզ ծանոթ մարդկանց տվյալներով հաշիվներից։