Տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ որոշ անձիք տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ։

«Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։ Պետք չէ անցնել այդ հղմամբ ու տվյալներ լրացնել՝ ո՛չ բանկային, ո՛չ անձնական»,-ասված է հայտարարության մեջ։

Թարմացում – Ապրիլի 8-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնել են, որ լուսանկարում երևացող օգտատերը կապ է հաստատել Գործակալության հետ ու նշել, որ կեղծարարները օգտագործել են իր նկարը, ինչը ենթադրում է, որ գործ ունենք նաև ինքնության գողության հետ։

Նման դեպքերում պետք է զգուշավոր լինել նաև, երբ նմանատիպ հաղորդագրություն կստանաք ձեզ ծանոթ մարդկանց տվյալներով հաշիվներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել