Բախշյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվել է մասնակի. Երեմ Սարգսյան

Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Բախշյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամանակով։

Փաստաբան Արսեն Սարդարյանը թեմայի վերաբերյալ հայտնում է, որ քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից է բավարարվել:

«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:

Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել