Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է հեռանալ Ստամբուլից

Ռուսական պատվիրակությունը մտադիր է այսօր՝ մարտի 29-ին, հեռանալ Ստամբուլից, որտեղ բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական կողմի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք հեռանում ենք»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել են լրատվական գործակալությանը։

Նշենք, որ այսօր Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը, հանդիպումը կայացել է Դոլմաբահչեի պալատում: Այն մամուլի համար փակ է եղել և տևել է մոտ երեք ժամ։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել