Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված. Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:

Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:

Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել