Կողմը կարող է լինել նաև վկա՞

Վարչական դատարանում գործի քննության ընթացքում դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է կարգադրել, որ կողմը (կողմերը) ցուցմունք տա (տան) վիճելի փաստի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններով:

Եթե կողմը, հղում կատարելով օրենքով սահմանված դեպքերում իր՝ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքին, հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս այն փաստի, որը հրաժարվող կողմը փորձում է հաստատել կամ հերքել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել