Իսկ դուք գիտե՞ք, որ դոնոր լինելուց հետո, դոնորին 20 րոպե անց տրամադրվում է սնունդ. Մանրամասները` նյութում

2013 թվականի մարտի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունելով թիվ 294-ը որոշումը` սահմանել է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը:

Կարգը կարգավորում է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Արյունատվությունից հետո դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով բժշկական կազմակերպության կողմից նրան արյունատվությունից 20 րոպե հետո տրամադրվում է սնունդ` 1600-1750 կկալ արժեքայնությամբ:

Առաջարկում ենք ծանոթանալ կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին տրվող սննդի միջին չափաբաժիններին այստեղ:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել