2013 թվականի մարտի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունելով թիվ 294-ը որոշումը` սահմանել է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը:
Կարգը կարգավորում է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Արյունատվությունից հետո դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով բժշկական կազմակերպության կողմից նրան արյունատվությունից 20 րոպե հետո տրամադրվում է սնունդ` 1600-1750 կկալ արժեքայնությամբ:
Առաջարկում ենք ծանոթանալ կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին տրվող սննդի միջին չափաբաժիններին այստեղ: