Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 26-ի օրվա երկրերդ կեսին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Փետրվարի 27-28-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Փետրվարի 27-28-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 5-10մ/վրկ, փետրվարի 26-ին, մարտի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։