Երևանից և դեպի Երևան որոշ չվերթներ են չեղարկվել, որոշները՝ կուշանան

Երևանից և դեպի երևան նախատեսված մի շարք թռիչներ չեղարկվել են կամ ուշացումներ են սպասվում։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։

13։00-ի դրությամբ Երևան չի ժամանել և չեղյալ է հայտարարվել «Զվարթնոցում» 00:55-ին վայրէջք սպասվող Կիևից թռիչքը, 13։20-ին ժամանող Դոնի Ռոստովից թռիչքը, 18։50-ին ժամանող Վոլգոգրադից թռիչքը։

Կուշանան նաև մի քանի թռիչքներ․ Մոսկվայից նախատեսված թռիչքով ինքնաթիռը պետք է Երևան ժամաներ 14։00-ին, այս պահի դրությամբ ժամանումը նախատեսվել է 14։51-ին, Պերմից ինքնաթիռը կժամանի 14:42-ին՝ 14։10-ի փոխարեն, Մոսկվայից հաջորդ ինքնաթիռը կժամանի 17:20-ին՝ 16։20-ի փոխարեն։

Չեղարկվել են Երևանից Կիև ժամը 06։40-ին, Երևանից դեպի Վոլգոգրադ 14:15-ին, Երևանից դեպի Դոնի Ռոստով 19:45-ին նախատեսված թռիչքները։ Ուշացումով վայրէջք կկատարի Երևանից Մոսկվա թռոչ ինքնաթիռը՝ 15:30-ի փոխարեն 16։30-ին և Երևանից դեպի Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը՝ 15։40-ի փոխարեն 16:25-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել