Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Փետրվարի 24, 25-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ինչպես խմբակցության գործունեությանը, ներքաղաքական խնդիրներին, այնպես էլ՝ արտաքին խորացող մարտահրավերներին, աշխարհաքաղաքական լարված իրավիճակին»,- նշված է հայտարարության մեջ։