Նամակներ եմ ստանում նաև աշակերտներից՝ դպրոցներում առկա խնդիրների մասին. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր աշակերտական խորհրդի նիստ ունեինք, քննարկում էինք կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը։ Շատ որակյալ քննարկում ունեցանք՝ մեկը մեկից լավ հարցեր, դիտարկումներ և առաջարկներ։ Երեկոյան ուշ նայում եմ օրվա նամակներս ու տեսնում եմ, որ նամակներ կան նաև աշակերտներից։ Դպրոցների խնդիրների մասին։ Շատ դիպուկ ու կարևոր։ Սովորողների հետ շփումը ծանր օրվա մեջ լույս բերող կետն է. երբ տեսնում ես՝ ինչ մտածող, վերլուծող, մտքերը կոնկրետ ու հստակ ձևակերպող աշակերտներ ունենք, խնդիրները դառնում են հաղթահարելի»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել