ՔՊ-ն դեմ է. ԱԺ-ն «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ հայտարարություն չի տարածի

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

ՔՊ խմբակցության դիրքորոշումը հայտնեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «ՔՊ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով: Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վավերացված կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը: Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չկասեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել