Կուրսանտները վիճաբանել են

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Մ. Մամիկոնյանի մեղադրանքի:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական խառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ 59559 զորամասում, որպես 2-րդ ուսումնական վաշտի կուրսանտ, կոչումով շարքային, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված՝ յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ կոպտություն թույլ չտալու պահանջները, 2012թ.դեկտեմբերի 18-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ուսումնական մասնաշենքի 302 լսարանում վիճաբանել է նույն վաշտի կուրսանտ, շարքային Նարեկ Մնջոյանի հետ, որի ժամանակ բռնություն գործադրելով՝ դիտավորությամբ ձեռքի բաց ափով հարվածել է վերջինիս դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Դատական նիստը նշանակված է սույն թվականի հունիսի 27-ին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ նկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել