2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։
Կենսագրությունը
Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ):
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան:
1987 թվականինավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
1989-1993 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:
1996-1999 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:
- 1987-1989 թթ. | 1990-1992 թթ.
աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:
- 1992-2004 թթ.
աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
- 2004-2010 թթ.
զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
- 2010 թվականի դեկտեմբերի 9-ին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
- 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր
օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
- 2022 թվականի փետրվարի 15-ին
ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: