Թաջ Մահալի առեղծվածը…

Մեծ մոգոլական սուլթաններից՝ Շահ Ջահանը և իր կինը՝ Մումթազ Մահալը շատ էին սիրում միմյանց: Նրանք ունեին ութ որդի և վեց դուստր:

Շահ Ջահանն այնքան էր սիրում կնոջը, որ իր հետ տանում էր ամենուր՝ անգամ պատերազմի, որտեղ արգելված էր կնոջ ներկայությունը: Այդ ամենն այն բանի համար, որ անգամ մեկ րոպեով չբաժանվի կնոջից: Նա խախտում էր բոլոր օրենքները իր կնոջ համար:

Ցավոք պատահում է դժբախտություն. իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ կինը մահանում է:

Գոյություն ունի վարկած, համաձայն որի՝ կինն իր մահից առաջ երկու խնդրանք է հայտնում ամուսնուն: Մեկը՝ որ մնա իրեն հավատարիմ իր մահից հետո, իսկ մյուսը՝ կառուցի այնպիսի մի շինություն, որը կհիշեցնի և կխորհրդանշի իրենց սերը:

Ասում են սուլթանն այդպես էլ անում է. նա մնում է հավատարիմ իր կնոջը և կառուցում է մի շինություն, որը և դառնում է իր կնոջ ննջատեղին:

Երևի թե բոլորս հասկացանք, այդ կառույցն է Հնդկաստանի Ագրա քաղաքի մոտակայքում գտնվող Թաջ Մահալը:

Ներկայումս մարդկանց մեծ մասը, տեսնելով այդ կառույցը, պատմում են, որ այն ունի մոգական անբացատրելի ուժ. կարծես բոլորը զգան իրենց սիրո ուժը:

Կնոջ մահից հետո ամուսինը հայտարարում է սգո օրեր՝ երկու տարի տևողությամբ:

Այդ ընթացքում արգելվում էր տոնական օրերը, պարերը և երաժշտությունը:

‹‹Մինչ 2007թ Թաջ Մահալը համարում էր, այսպես ասած, ‹‹աշխարհի 8-րդ հրաշալիքը››, սակայն 07.07.2007 թ–ին, հայտարարվեց, որ այն ընդգրկվում է աշխարհի 7 հրաշալիքների կազմում:

Համաձայն ՀՀ օրենսդրության` պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, ընդ որում, հուշարձաններն ըստ բնույթի դասակարգվում են նաև որպես հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր››,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ` պատմական և մշակութային հողեր են համարվում պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասերը:

Հ.Գ. Ներկայումս Թաջ Մահալում ննջում են ամուսինները…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել