Փետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Խնդրում են չանհանգստանալ: