ԱԳՆ-ի արձագանքը՝ Լուկաշենկոյին

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը ԶԼՄ-ների հարցին․

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը նոր երկրների միանալու հնարավոր հեռանկարները, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել