Արդարադատության նախարարի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունենք․ Գրիգոր Մինասյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանավարմանը, հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին։

«Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց։ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր նշանակումը փոխնախարարի պաշտոնում, ի՞նչը Ձեզ գայթակղեց փոխնախարարի պաշտոնում նշանակվելուն»,-ասաց Խամոյանը։

Հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ դա ավելի շատ ելույթ էր, քան հարց։

«Ձեր պատգամավորական գործունեությունը խառնում եք լրագրության գործունեության հետ, բայց կպատասխանեմ․ դագաղի մեխը խրված էր անցյալում, երբ երբեք դատավորին պատասխանատվության ենթարկվելու դեպքեր չեն եղել։ Սա առողջացում է, և բոլորս պետք է ուրախ լինենք, որ նման քննարկումներ լինեն։ Այս պաշտոնին եմ, որովհետև Արդարադատության նախարարի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունենք, և ես կիսում եմ այն սկզբունքները, որն ունի թիմը»,-ասաց Մինասյանը։

Փոխնախարարը նշեց, որ փորձում է իր ունեցած փորձով մի լավ բան անել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել