Facebook Messenger հավելվածից զգուշացնող ծանուցումներ ստացել են շատերը․ տեղեկատվության անվտանգության մասնագետների անդրադարձը

Շատերը Facebook Messenger հավելվածից զգուշացնող ծանուցումներ են ստանում, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում։

Թեմային անդրադարձել են տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարիտիրոսյանը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը։

«Տարօրինակ հաղորդագրություն -ով, անհանգստանալու հիմքեր առայժմ չկան։

Այս օրերին ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր այսպիսի հաղորդագրություն են ստանում՝ Messenger alerts about unrecognized logins into your Facebook account are disabled. You will continue receiving login warnings via system notifications like this one․

Սա կապված է ֆեյսբուքյան անվտանգության կարգավորումների մի ենթաբաժնի հետ, որը թույլ է տալիս մի քանի տարբերակով, այդ թվում՝ Messenger-ով ծանուցում ստանալ, եթե ինչ-որ տարօրինակ մուտք է արձանագրվել Ձեր օգտահաշիվ։

Ծանոցումը ստացել եմ նաև ես, մի փոքր ուսումնասիրելով՝ պարզեցի հետևյալը․

* Ծանուցումը իսկապես եկել է ֆեյսբուքյան լեգիտիմ էջից,

* Չնայած դրանում ասված է, որ Messenger-ով ծանուցումներ այլևս չեն ուղարկվելու, իմ օգտահաշվի համապատասխան կարգավորումներում այս հնարավորությունը շարունակում է ակտիվացված մնալ,

* Իմ օգտահաշիվ որևէ տարօրինակ մուտք չի արձանագրվել՝ բոլոր ակտիվ սեսիաները իմն են,

* Նման ծանուցում ստացել են նաև այլ երկրներում՝ այս մասին Reddit-ում քննարկում է ծավալվել, որտեղ նույնպես կոնկրետ բան չեն ասում,

* Facebook-ի պաշտոնական էջերում ոչինչ չի հաղորդվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ Խուճապի մատնվելու, գաղտնաբառ փոխելու որևէ հիմք չկա։ Ամեն դեպքում՝ սա լավ առիթ է հիշելու անվտանգության մասին և այցելելու Ձեր ֆեյսբուքյան օգտահաշվի անվտանգության կարգավորումներ՝ գուցե ժամանակն է փոխել գաղտնաբառը, համոզվել, որ միացված է երկփուլային պաշտպանությունը, ստուգել, արդյոք ապահով էլ-փոստային հասցե եք տրամադրել գաղտնաբառի վերականգնման բաժնում և առհասարակ՝ անվտանգության շաբաթօրյակ անցկացնել ֆեյսբուքյան պրոֆիլում»,-նշել է Արթուր Պապյանը։

Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է. «Քանզի վասնզի հազար հոգի մտահոգված գրել է՝ ասեմ, որ եսիմ ինչու են սենց բաներ անում ֆեյսբուքում։ Բայց ոնց որ թե վտանգավոր չի, զուտ մարդկանց հունից հանելու համար է»։

Возможно, это изображение (текст «Messenger alerts about unrecognized logins into your Facebook account are disabled. You will continue receiving login warnings via system notifications like this one.»)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել