Կան անուններ, որոնք դառնում են լեգենդ ու ապրում դարեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«- Դուք անմա՛հ եք, Արթուր Գրիգորիչ, ինչպես անմահ են այն հերոս տղաները՝ անվախ հոգիները, որոնց սխրանքը հավերժացնելուն Ձեր կյանքը նվիրեցիք՝ զորեղ հավատով, որ «․․․Մահվան դեմ կյա՛նքն է առավել»»,-նշել է Օհանյանը՝ կիսվելով նաև Արթուր Գրիգորյանի հեղինակած «Կյանք ու կռիվ» ստեղծագործությամբ։