Դատախազի պարտականությունները

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի` դատախազի հիմնական պարտականություններն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին տիրապետելը.
2) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
3) մասնագիտական որակավորումը և գործնական հմտություններն ապահովելը.
4) մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
5) սահմանված կարգով ու ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
6) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
8) օրենքով սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.
9) դատախազի մասնագիտական վարքագծի կանոնները պահպանելը:

Նշենք նաև, որ դատախազն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նաև այլ պարտականություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել